Սոցիոլոգները հարցում են արել, որպեսզի պարզեն, թե վերջին մեկ տարում Ռուսաստանի նախագահի ո՛ր գործողություններն ու արտահայտություններն են ամենաշատը դուր եկել քաղաքացիներին: Պարզվել է, որ Սիրիայի պաշտպանությունն ու Ղրիմի զարգացումը:

 

 

Հարցման մասնակիցները նշել են Սիրիայում ռազմական գործողությունը (8 տոկոս), Ղրիմի զարգացումը (7 տոկոս), «Ուղիղ կապի» ընթացքում խնդիրների լուծումը ( 5 տոկոս), մարդկանց մասին հոգատարությունը (5 տոկոս), երկրի շահերի պաշտպանությունը միջազգային ասպարեզում (5 տոկոս), նաև օգնությունը այլ երկրներին ու Ռուսաստանի մարտունակության ամրապնդումը:

 

 

Մարդկանց նաև դուր է գալիս, որ Վլադիմիր Պուտինը շատ է աշխատում՝ նրա անձնական հատկանիշները վստահություն են ներշնչում:

 

 

Հարցման մասնակիցների մեծամասնությունը նշել է, որ նախագահի գործունեությունը համապատասխանում է ընտրությունների ժամանակ իրենց ունեցած ակնկալիքներին, 38 տոկոսը համարում է, որ երկրում ամենալուրջ դրական փոփոխությունները կատարվում են նախագահի շնորհիվ, իսկ վատ փոփոխությունները՝ նրանից չկախված հանգամանքների պատճառով, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

 

 

Հարցումը «Հանրային կարծիքի հիմնադրամը» մայիսի 2-ին է իրականացրել 53 ռեգիոններում, 104 բնակավայրերում 1500 մարդկանց շրջանում: Վիճակագրական սխալմունքը չի գերազանցում 3.6 տոկոսը: