Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է չվող թռչունների անօրինական առք ու վաճառքի և թունավորման մեջ կասկածյալներին: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, որը հղում է տալիս «Սինխուա»-ի'Հելուցզյան նահանգի Բաոցին վարչական նահանգի իրավապահ մարմիններից ստացած հաղորդագրությանը:

«Ապրիլի սկզբից սկսած' Բաոցին վարչական նահանգի Դունշեն արգելոցի մոտակայքում հայտնաբերվել են մոտ 200 սատկած չվող թռչուններ, որոնց մեծ մասը հազվագյուտ տեսակների են պատկանում: Չինական ոստիկանությունն օրերս վնասազերծել է մարդկանց 3 խումբ, որոնք զբաղվում էին թռչունների ապօրինի առևտրով և թունավորմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ձերբակալված է 13 կասկածյալ, ևս յոթը փոխուստի մեջ են: Ոստիկանության վարկածի համաձայն' նրանք արգելոցի շրջակայքում տարածել են եգիպտացորենի, սոյայի յուղի ու միջատասպան միջոցների խառնուրդ:

 

 

Տեղական իշխանությունները մաքրազերծել են հողատարածքները, որտեղ ցրել էին թունավոր խառնուրդը և ուժեղացրել են հսկողությունն այդ տարածքում: