«Իրավական շտապ օգնության» մեքենայի իրավաբանն ու դիտորդը, Երևանի թիվ 8/05, 8/06 եւ 8/07 ընտրատեղամասերում շրջայցի ժամանակ արձանագրել են, որ քաղաքացին քվեարկում է ընտրական տեղամասից դուրս՝ ավտոմեքենայի մեջ:
Ժամը 12։38-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ մի քաղաքացուց, ով հայտնել է, որ Արարատի մարզի Գետազատ գյուղում կատարվում է բաց եւ կրկնակի քվեարկություն։
Իսկ ժամը 12։15-ին նույն' 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ի դիտորդ Տիգրան Եգորյանից, որ Արտաշատի 17/2, 17/3 տեղամասերում հանձնաժողովի նախագահը մեկուսացրել է դիտորդներին, իսկ 17/7-ում հայտնաբերվել են կրկնակի քվեարկության դեպքեր:
Գյումրիի թիվ 34/30 ընտրատեղամասում ժամը 12:00-ին ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ թեկնածուների վստահված անձինք չունեն անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ: