Իրաքի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված զինյալները գնդակահարել են սրճարանի այցելուներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 13-ին հայտնել է իրաքյան «Աս Սումարիա» հեռուստաալիքը:

 

Ըստ նրա տեղեկատվության՝ հարձակման զոհ է դարձել ութ մարդ, վիրավորվել է շուրջ քսան հոգի: Միջադեպը տեղի է ունեցել լույս մայիսի 13-ի գիշերը: Տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ, կատարվում է հետաքննություն:

 

Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրների, հայտնել էր 12 զոհվածների և 25 վիրավորների մասին:

 

ՄԱԿ-ի՝ Իրաքի աջակցման հանձնաժողովի տվյալներով՝ երկրում չդադարող բռնությունների հետևանքով ապրիլին այստեղ զոհվել է 741 մարդ, տուժել են ևս 1374 բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: