Այսօր՝ մայիսի 16-ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Քննարկման թեման Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակն է։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռ մայիսի 12-ին հայտարարություն տարածեցին, որ կկայանա երկու երկրների նախագահների հանդիպումը։ Հանդիպման վերաբերյալ կանխատեսումներ անելը դժվար է։ Համանախագահները հույս ունեն, որ հանդիպումով կամրապնդեն ստեղծված իրավիճակից քաղաքական ելքի որոնման ուղիները, քանի որ կողմերը մշտապես նշել են՝ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։