Անցած շաբաթ Միջերկրական ծովում զոհվել են գրեթե 880 միգրանտներ: Այդ մասին հայտնել Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Ուիլյամ Սփինդլերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ամենից հաճախ փախստականները զոհվում Էին, երբ նավակները եւ լաստերը, որոնցով նրանք փորձում Էին հասնել Եվրոպա, շրջվում Էին ու խորտակվում:
Տարեսկզբից Միջերկրական ծովում խեղդվել Է մոտավորապես 2,5 հազար մարդ: Անցալ տարվա նույն այդ ժամանակաշրջանում խեղդվել Է 1,8 հազար մարդ այն դեպքում, երբ 2014 թվականի առաջին հինգ ամիսներին նրանց թիվը կազմել Է միայն 57:
ՄԱԿ-ի գնահատումներով՝ այս տարի Միջերկրական ծովով Եվրոպայում հայտնվել Է ավելի քան 200 հազար մարդ: Նրանց գրեթե երեք քառորդը Թուրքիայով հասել Է Հունաստան: Շուրջ 47 հազար հոգի կարողացել Է ափ իջնել Իտալիայում: