Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների մատակարարումների ոլորտում Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության վավերացման մասին օրենքը: Փաստաթուղթը, որը հունիսի 2-ին հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, Պետդուման ընդունել Է 2016 թվականի մայիսի 20-ին, իսկ մայիսի 25-ին դրան հավանություն Է տվել Դաշնության խորհուրդը:

 

 

Արձանագրությունն ստորագրվել Էր 2015 թվականի դեկտեմբերի 29-ին Մոսկվայում: Փոփոխությունները նախատեսում են, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու կապակցությամբ համաձայնագրի կարգավորման ոլորտից կբացառվեն չմշակված բնական ալմաստները: Նաեւ արձանագրության մեջ ամրագրվում Է այն նավթամթերքների ցանկը, որոնք Ռուսաստանից Հայաստանին մատակարարվում են առանց արտահանական մաքսատուրքերի գանձման:

 

 

Բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների մատակարարումների ոլորտում համագործակցության մասին ՌԴ-ի կառավարության եւ Հայաստանի կառավարության միջեւ համաձայնագիրն ստորագրվել Է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին:

 

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Հայաստանին նավթամթերքների մատակարարման ընդհանուր ծավալը հասնում Է տարեկան 250 հազար տոննայի: Անցյալ տարի Ռուսաստանը Հայաստանին մատակարարել Է 1 մլրդ 920 մլն խորանարդ մետր բնական գազ՝ ստանալով 316,8 մլն դոլար եկամուտ: