Գերմանիայի արտաքին գործերի գերատեսչությունը մի շարք պատգամավորների խորհուրդ է տվել մոտակա ժամանակներս խուսափել Թուրքիա կատարելիք այցերից, հաղորդում է Der Spiegel-ը:

 

 

Թուրքիա այցերից խուսափելու վերաբերյալ նախազգուշացումը ուղղված է եղել ծագումով թուրք 11 պատգամավորների:

 

 

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագի պատգամավորները բանաձև ընդունեցին, որով 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի զանգվածային կոտորածները ճանաչվում են Ցեղասպանություն: Նախագծի հեղինակը թուրքական արմատներով գերմանացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրն է: Բանաձևը գրեթե միաձայն է ընդունվել: