Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) փակ քվեարկության միջոցով Հայաստանը ընտրել է որպես Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ: Հայաստանից բացի, փոխնախագահ են դարձել ևս 20 երկիր:

 

 

Հայաստանն ընտրվել է Արևելյան Եվրոպայի երկրների շարքից: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ երկրների շարքում Արևմտյան Եվրոպայից ընտրվել են Բելգիան և Գերմանիան: 21 փոխնախագահների թվում են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները' Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ: