Քննիչները, որոնք վարում են Փարիզի արվարձանում երկու ոստիկանների սպանության գործը, մարդասպանի համակարգչում հարձակումների համար վեց հնարավոր թիրախների ցուցակ են հայտնաբերել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով iTele հեռուստաալիքին:

 

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ ի թիվս այլոց ցուցակում նշվում են հանրային երկու անձինք: Ներկա դրությամբ նրանց անունները չեն նշվում:

 

 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Փարիզի արվարձանում երկու ոստիկանների սպանած Լարոսի Աբալան Facebook սոցիալական ցանցի օգնությամբ ուղիղ հեռարձակում Է իրականացրել ողբերգության վայրից: Ինչպես նշում Է BFMTV հեռուստաալիքը, Աբալան օգտագործել Է Facebook Live հավելվածը, որը թույլ Է տալիս տեսագրությունն անձնական Էջում տարածել իրական ժամանակի ռեժիմով: Մասնավորապես, տեսագրության մեջ մարդասպանը ցուցադրել Է իր զոհերին, կեցվածք ընդունել սպանված զույգի երեք տարեկան երեխայի հետ:

 

 

Հունիսի լույս 14-ի գիշերը 25-ամյա Լարոսին հարձակվել Է իր հարեւան ոստիկանի վրա ու սպանել նրան՝ դանակի մի քանի հարված հասցնելով որովայնի շրջանում: Դրանից հետո նա պատանդ Է վերցրել նրա կնոջն ու երեխային: Չարագործը ոչնչացվել Է ոստիկանության հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում: Հարձակման վայրում գտել են ոստիկանի տիկնոջ մարմինը, որը հանցագործի կողմից սպանվել Է սառը զենքով: Նա նույնպես աշխատում Էր ՆԳ նախարարության կառույցում: Տանը գտնվող երեխան՝ երեք տարեկան տղան, չի տուժել:

 

 

Հատուկ նշանակության ուժերի կողմից ոչնչացված 25-ամյա Լարոսի Աբալան իրավավապահ մարմիններին հայտնի Էր որպես կողոպուտների ու ահաբեկչական խմբի գործունեության մասնակից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: