Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա է գտնվել Պետերբուրգյան տնտեսական համաժողովի լիագումար նիստին և խոսել ներկայիս տնտեսական իրականության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Պուտինը կարծում է, որ ներկա լարված աշխարհաքաղաքակա ն իրավիճակը մեծամասամբ կապված է տնտեսական դժվարությունների հետ: Նա կանխատեսում է աշխարհաքաղաքական խնդիրների արհեստական գրգռման հնարավորություն: Պուտինը կոչ արեց ստեղծել Եվրասիական մեծ գործընկերություն' Եվրասիական տնտեսական միության, Հնդկաստանի, Չինաստանի, ԱՊՀ երկրների և այլ պետությունների մասնակցությամբ:

 

«ԵԱՏՄ-ն կարող է դառնալ լայն ինտեգրման շրջանակի կենտրոն և ներառել նոր գործընկերներ տեխնոլոգիական խնդիրների լուծման համար»,-ասել է նա: Բացի այդ' Վլադիմիր Պուտինը հորդորել է զարգացնել համագործակցությունը միասնական ինտեգրացիոն շուկաների ուղղությամբ: Պուտինը կանխատեսում է նաև մրցակցության սրում համաշխարհային շուկաներում: Անխուսափելիորեն կիրականանա տարբեր ոլորտների վերաձևավորում, կարժեզրկվեն որոշ արտադրության ձևեր և ակտիվներ, կփոխվի մասնագիտությունների և իրազեկման պահանջարկը, կվատթարանա մրցակցությունը, ինչպես ավանդական, այնպես էլ ձևավորվող շուկաներում»,-նշել է նա: