Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի նյարդերը տեղի են տվել այն բանի պատճառով, որ դորտմուդյան թիմը թույլ չի տալիս կիսապաշտպանին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ինչպես տեղեկացնում է Bild-ը՝ բանակցությունների ժամանակ Ռայոլան նետել է աթոռը:
«Մխիթարյանը այնպիսի մարդ չէ, որ կոնֆլիկտ ստեղծի, նա դա թողնում է ինձ: Մենք չենք հանձնվելու»,- նշել է Ռայոլան:
Հիշեցնենք, որ դրտմունդյան թիմը համաձայնության չի գալիս Մխիթարյանի տեղափոխության հարցի շուրջ' ցանկանալով ֆուտբոլիստին պահել թիմում: