Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Չիլիի ազգային ընտրանին հաղթեց Արգենտինային և դարձավ գավաթակիր:

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակները ավարտվեցին առանց գոլերի: Արդյունքում` հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարերով: Գրանցվեց 4-2 հաշիվը: Արգենտինացիների կազմում վրիպեցին Մեսսին և Բիլին: