Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվել է վրացական «Դիլային»:

 

Խաղի 36-րդ րոպեին Իրակլի Մոդեբաձեն հեղինակեց խաղի միակ գոլը: «Շիրակի» տուգանայինի հրապարակում խառնաշփոթ իրավիճակի ժամանակ գնդակը հայտնվեց աջ կողմում միայնակ մնացած Դոլիձեի մոտ, ում փոխանցումից հետո «Դիլայի» ավագը մոտ տարածությունից գրավեց դարպասը:

 

«Շիրակը» պարտվեց 0:1 հաշվով: