Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել: Ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ ահաբեկչության զոհերի թիվը 43-ն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Նախարարի տվյալներով' զոհերից 19-ն օտարերկրացիներ են: Հիվանդանոցներում այս պահին բուժում է ստանում 94 մարդ: Ալան տեղեկացրել է, որ իրենց ունեցած տեղեկություններով' ահաբեկչության հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 

Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան ահաբեկիչները նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա երեք մահապարտները պայթեցրել են իրենց: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը 43-ն է, 239 մարդ վիրավորվել էր: