Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրի պատասխան խաղի շրջանակներում «Շիրակը» Գյումրիում հյուրընկալեց «Դիլային»:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց մերոնց հաղթանակով` նվազագույն 1:0 հաշվով: Գոլը իր հաշվին գրանցեց Վահան Բիչախչյանը (84'):

Քանի որ թիմերի միջև առաջին խաղում նույն` 0:1 հաշվով հաղթանակ էր տոնել վրացական թիմը, հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակն ավարտվեց առանց գոլերի: Արդյունքում հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով:

 4:1 հաշվով Գյումրիի թիմը հաղթեց մրցակցին և դուրս եկավ երկրորդ փուլ: Մերենք անվրեպ իրացրին բոլոր 4 հարվածները: