armnoc.am  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր նախագծի հաջորդ հերոսը անկախ Հայաստանի ամենաերիտասարդ օլիմպիականն է՝ վազորդ Գայանե Չիլոյանը: Նա ծնվել է 2000 թվականին Երևանում: Աթլետիկայով զբաղվում է 10 տարեկանից: Վազորդն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Հայաստանի առաջնության ժամանակ: Գայանեն բավականին իրատես է մեծ ակնակալիքներ չունի 31-րդ առամային Օլիմպիական խաղերից, սակայն գիտի, որ այս խաղերին իրեն անփոխարինելի փորձ կտան:

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Ցանկացած մրցման, երբ գնում եմ ես նուռ եմ տանում և բաժանում եմ մասնակիցներին:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Մարզչիս:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Ուժ,համբերություն, փառք:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Մրզիչիս և մայրիկիս:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Հույս ունեմ, որ սա մ վերջին Խաղերը չեն լինի, իսկ Ռիոյի Խաղերը կհիշեն, որպես առաջին խաղեր: