Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները մեծապես կախված կլինեն Սիրիայի հարցով պետությունների փոխգործակցությունից:
«Մոսկվան հույս ունի, որ Թուրքիան միջոցներ կձեռնարկի՝ ահաբեկիչների սնուցումը դադարեցնելու համար: Այս հարցը չի կարող անտեսվել»,- ասել է Սերգեյ Լավրովը: