«Հիմնադիր խորհրդարանը» հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ապօրինի զենք, զինամթերք պահելու հոդվածով ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը:

 

Այս գիշեր՝ հուլիսի 27-ին, ժամը 2-ին Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը ընտանիքով վերադառնում էր տուն Խորենացի փողոցից։ Նրա ճանապարհը փակում են երկու սև մեքենա, որոնցից դուրս են գալիս մոտ 8-10 քաղաքացիական հագուստով անհայտ անձիք, հարձակվում են Արմենի վրա և բռնի ուժ կիրառելով առևանգում նրան՝ նստացնելով մեքենան և տանելով անհայտ ուղղությամբ։

 

Առավոտյան ժամը 6-ին Արմեն Միքայելյանը զանգահարել է կնոջը և տեղեկացրել, որ գտնվում է Ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում։ Այնուհետև նրան տեղափոխել են Էրեբունու ՁՊՎ։ Կինը հանդիպել է նրան առավոտյան ժամը 11-ի սահմաններում։ Արմենը տեղեկացրել է, որ գիշերը առևանգելիս նրան ձեռնաշղթաներ են հագցրել և գրպանը զենք են գցել՝ հակառակ իր կամքին»։

 

Արմեն Միքայելյանի շահերի պաշտպանությունը ստանձնել է Երվանդ Վարոսյանը: