ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը համաձայնվել է լինելու Դեմոկրատական կուսակցությունից նախագահության թեկնածու նոյեմբերի 8-ին կայանալիք ընդհանուր ընտրություններում: Քլինթոնը պաշտոնական համաձայնությունը տվել է՝ Ֆիլադելֆիայում ելութ ունենալով կուսակցության համագումարում՝՝ ամերիկյան քաղաքական ավանդույթներին համապատասխան:
«Ես հեզությամբ, վճռականությամբ եւ Ամերիկայի ապագայի նկատմամբ անհողդողդ վստահությամբ ընունում եմ ԱՄՆ-ի նախագահության՝ ձեր շնորհակարգումը»,- ասել է Քլինթոնը: Նրա խոսքով՝ Ամերիկայի համար այսօր վերստին եկել է ճշմարտության պահը, հզոր ուժերն սպառնում են բաժանել այն, վստահությունն ու հարգանքը կորստի են մատնվում: «Ամեն ինչ կախված է մեզնից, մենք պետք է որոշում ընդունենք, կաշխատենք արդյոք միասին, որպեսզի հետագայում աճի հասնենք համատեղ ջանքերով»,- հայտարարել է Քլինթոնը՝ համագումարի մասնակիցների բուռն ծափահարությունների ներքո:
Համագումարը Քլինթոնին որպես թեկնածու է հաստատել հուլիսի 26-ին: Որպես ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու նրա հետ զույգ կազմած կքվեարկվի սենատոր Թիմ Քեյնը:
Քլինթոնը դարձել է ԱՄՆ-ի պատմության մեջ նախագահի պաշոնի առաջին կին թեկնածուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: