Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են ՀՀ նախագահական ընտրություններին և հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ինչպես տեղեկացնում է նախագահական գրասենյակի մամուլի ծառայություն, Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել են բոլոր գործընթացները ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը: