Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլս թաղամասում սպանվել է 37-ամյա հայ Հովիկ Կրբոյանը։ Ինչպես հայտնում է nbclosangeles.com-ը' իրավապահները փնտրում են այն անձին, ով հրազենային վիրավորում է հասցրել տղամարդուն: Փոխանցվում է, որ նրան սպանել են, երբ նա բացել է տան դուռը՝ կարծելով, թե պիզզայի առաքիչներն են:

 

Իրավապահները կրակոցների մասին 12 տարբեր ահազանգ են ստացել։ Ոստիկանությունը հայտնում է, որ հրազենյաին վիրավում ստացած անձը տեղում մահացել է։ Ոստիկանության վարկածի համաձայն՝ հանցագործություն կատարած անձը/անձինք կամ թակել են դուռը, կամ հնչեցրել դռան զանգը։ Կրբոյանը, ով սպասել է պիցցայի առաքմանը, բացել է դուռը, ինչից հետո կրակել են նրա վրա։

 

Տղամարդու վրա կրակոց են արձակել այն ժամանակ, երբ նա մոտեցել է հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ապա նրան տեղափոխել են տան մյուս հատված, որտեղ ևս կրակոց են արձակել նրա վրա։ Նշենք, որ սպանվածի կինն ու 9-ամյա դուստրը տանն են եղել և չեն վնասվել։