Ֆինլանդիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Գեղամյանը դարձել է չեմպիոն:
85 կգ քաշայինների պայքարում Գեղամյանը քառորդ եզրափակչում 10-0 հաշվով հաղել է Ֆինլանդիայի ներկայացուցչին, կիսաեզրափակչում առավելության է հասել Ադրբեջանը ներկայացնող Մամադ Ալիևի նկատմամբ, ոսկե մեդալի համար պայքարում հաղթել է Ֆինլանդիայի մարզիկին: