«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպության փոխանցմամբ՝ Գյումրի, 34/14 ընտրատեղամասում Դիտորդները ընտրողի ձեռքին հայտնաբերել են 2 ծրար՝ քվեարկած թերթիկով, որոնք փորձել է գցել քվեատուփը։
Արձանագրություն չի կազմվել։
Իսկ Գյումրի, 34/38 ընտրատեղամասում ԲՀԿ-ի վստահված անձը՝ ոմն Խաչիկ Ստամբուլցյանը, սպառնում, անձնական վիրավորանքներ է ուղղում Քաղաքացի դիտորդներին՝ ասելով, որ վերջիններս իրավունք չունեն ընտրատեղամասում գտնվել:
ՏԸՀ նախագահը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, սակայն ապարդյուն: Արձանագրություն չեն կազմում խախտումների վերաբերյալ: