Հյուսիսկորեական ռազմական ղեկավարությունը ԱՄՆ-ին մեղադրել է նրանում, որ այն փորձում է պատերազմ հրահրել Կորեական թերակղզում, գրում է Интерфакс-ը՝ հղում կատարելով «ԷՖԷ» գործակալությանը:
Ըստ գործակալության տեղեկությունների, Հյուսիսային Կորեայի բանակի ներկայացուցիչը ամերիկյան գեներալ Տուրմանին հեռախոսով հաղորդագրություն է փոխանցել, որում նշվում է, որ ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունները կարող են ռազմական հակամարտության հանգեցնել:
«Դուք պետք է հիշեք, որ բոլոր նրանց, որոնք պատերազմ են սկսում, անխիղճ կործանում է սպառնում»,- նշվում է հայտարարության մեջ:
Այս հայտարարությունը Փհենյանը արել է մարտին կայանալիք ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինվորականների համատեղ զորավարժություններից որոշ ժամանակ առաջ: Այս ամենը Հյուսիսային Կորեան որակել է որպես «ագրեսիայի դրսևորում» և «ծայրահեղ վտանգավոր արարք»: