Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Գագիկ Ծառուկյանի այցելել էր Գյումրի, ուր նրան դիմավորելու համար հոծ բազմություն էր հավաքվել:

 

Մի շարք լրատվամիջոցներ գրեցին այն մասին, որ հրմշտոց է տեղի ունեցել և որի ժամանակ էլ մի տղամարդ մահացել է:

 

«Լրատվամիջոցների իմ սիրելի գործընկերներին պիտի խնդրեմ տեղեկատվական սպեկուլյացիայով չզբաղվել հերթական անգամ, որովհետև ինչպես ես, այնպես էլ այնտեղ ներկա հազարավոր մարդիկ տեսել են, որ այդ մարդը ուշագնաց է եղել մինչ Գագիկ Ծառուկյանի տեղ հասնելը»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը' հավելելով, որ մինչ պարոն Ծառուկյանի մեքենայից իջնելն անգամ բոլորը գիտեին, որ նման միջադեպ է եղել, և տեղում փորձում էին օգնություն ցույց տալ:

 

«Եվս մեկ անգամ հորդորում եմ իմ գործընկերներին՝ պետք չէ ակնհայտ ապատեղեկատվություն տարածել: Ի դեպ, պարոն Ծառուկյանը հենց տեղեկացավ միջադեպի մասին, անմիջապես հանձնարարեց վաղը ֆինանսական աջակցություն տրամադրել Ներսես Մելքոնյանի ընտանիքին»,- ասաց Տոնոյանը: