Վիեննայից Երևան ժամանող ինքնքնաթիռը գիշերը ժամը 4:35-ին պետք է վայրէջք կատարեր Զվարթնոց օդանավակայանում, սակայն մառախուղի պատճառով օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք չկատարել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց օդանավակայանի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը:
«Մառախուղ է եղել, օդանավի հրամանատարը որոշում է կայացրել վայրէջք չկատարել: Չեմ կարող ասել՝ ինչու է նման որոշում կայացրել, դա օդաչուի որոշելիքն է: Գրեթե նույն ժամին մեկ այլ օդանավ վայրէջք է կատարել, բայց Վիեննայից եկողը՝ ոչ»,- ասաց Աբրահամյանը և հավելեց՝ որևէ լուրջ բան չկա: