Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է շախմատի Հայաստանի կանանց առաջնության 3-րդ տուրը:

 

Արփինե Գրիգորյան-Մարիամ Ավետիսյան, Մարիա Գևորգյան-Աննա Սարգսյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Սիրանուշ Ղուկասյանը հաղթեց Արմինե Բաբայանին, Աննա Հայրապետյանը' Նարինե Գասպարյանին, իսկ Սուսաննա Գաբոյանը' Նարե Առաքելյանին:

 

Մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է Մարիամ Ավետիսյանը: 2-ական միավոր ունեն Մարիա Գևորգյանը, Արփինե Գրիգորյանը, Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Աննա Հայրապետյանը: