Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական ավիացիան առաջին անգամ համատեղ օդային գործողություն են սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների դեմ Հալեպի նահանգի Էլ-Բաբ բնակավայրի մոտակայքում: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտնել է ՌԴ գլխավոր շ տաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:

 

«Սիրիական կողմի հետ համաձայնեցված օդային գործողության մասնակցում են ՌԴ օդատիեզերական ուժերի հարվածային ինքնաթիռները, այդ թվում' չորս Սու-24Մ, չորս Սու-25 և մեկ Սու-34 ռմբակոծիչ, ինչպես նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի չորս F-16 և չորս F-4 օդանավեր: Ընդհանուր առմամբ պետք է ոչնչացվեն 36 օբյեկտներ»,- շեշտել է գեներալ Ռուդսկոյը: