Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

 

Ժամը 00:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում անհայտ վարորդը Nissan մակնիշի 20 SO 807 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota մակնիշի 81 CC 118 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ' Volkswagen մակնիշի 34 PA 667 համարնիշի ավտոմեքենային։

 

Nissan-ի վարորդը և ուղևորները դեպքի վայրից դիմել են փախուստի, իսկ վթարի հետևանքով Toyota-ից 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 

Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը։ 

 

Մանրամասն՝ shamshyan.com-ում: