Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է ելույթները «Խազարի գավաթի» խաղարկությունում:

Կայացած 6 տուրից հետո Սարգսյանն ունի 4,5 միավոր: Առաջատարները' Շահին Լորպարիզանգենեհը, Իդանի Պույանը, Տաբատաբայի Ամինը, ունեն 5-ական միավոր:

Հաջորդ տուրում Սարգսյանի մրցակիցը կլինի Իդանի Պույանը՝ Իրանից: