Հայ Ազգային Կոնգրես-Հայաստանի ժողովրդական կուսակցություն դաշինքի համամասնական ցուցակն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում կգլխավորի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

 

Փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ներկայացնելով դաշինքի համամասնական ցուցակը: «Ցուցակում երկրորդը Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, երրորդը ես եմ, չորրորդը Զոյա Թադևոսյանն է, հինգերորդը' Արամ Մանուկյանը, վեցերորդը' Գագիկ Ջհանգիրյանը, յոթերորդը' Վահագն Խաչատրյանը, ութերորդը' Լիդա Մելիքյանը, իններորդը' Գագիկ Մարտիրոսյանը, տասներորդը' Ստեփան Մինասյանն է»,- ասաց Զուրաբյանը:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավարը ներկայացրեց նաև դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ 12 թեկնածուներին: Ցուցակում 11-րդը Հանրապետական հիվանդանոցի տնօրեն Գրիգորի Գրիգորյանն է, 12-րդը' ՀԺԿ-ից Լուսինե Չալաբյանն է, 13-րդը՝ ազատամարտիկ Հակոբ Հակոբյանը, 14-րդը' ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը, 15-րդը՝ ՀԱԿ քարտուղար Սամվել Աբրահամյան, 16-րդը Նարինե Հովհաննիսյանը, 17-րդը՝ Ավետիս Ավագյանը, 18-րդը ՀԺԿ-ից Ռոլանդ Ավետիսյանը, 19-րդը՝ Վլադիմիր Կարապետյանը, 20-րդը' Սոֆյա Յոռնեկյանը, 21-րդը՝ Արման Մուսինյանը, 22-րդը՝ Կարեն Գևորգյանը:

 

Ընդհանուր առմամբ, դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 141 անձ, որոնցից 133-ը ներկայացված են նաև ռեյտինգային ցուցակներում: