Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողներ արժանացան «Հայկյան» հատուկ մրցանակի: Հատուկ մրցանակները շնորհվեցին «Հայկյան-2016» մրցանակաբաշխության ընթացքում: Մի խումբ զինծառայողներ «Հայկյան» մրցանակի արժանացան հետմահու:

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ որոշում է կայացվել այս տարի մրցանակի արժանացնել բոլոր այն հայորդիներին, ովքեր ապրիլյան պատերազմից հետո ստացել են Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով:

«Մենք գտնում ենք, որ նրանք արժանի են «Հայկյան» մրցանակի: Մենք հաշվի ենք առել նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի հորդորը և այդ երիտասարդներին ևս մասնակից դարձնել մրցանակաբաշխությունը»,- ընդգծեց Ավագյանը:

Մրցանակները զինծառայողներին և նրանց հարազատներին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: