«Այս պահի դրությամբ՝ Արթուրը ոչ թե քրեորեն հետապնդելի արարքի հետևանքով է բանտախցում, այլ՝ քաղաքական ապօրինի որոշման: Այսինքն՝ տվյալ պարագայում որոշիչ դեր կխաղա քաղաքական լուծումը»,- «Հաց բերող»-ին կալանքի տակ պահելու վերաբերյալ ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Փոստանջյանը խոսեց նաև պատգամավորների շրջանում կազմակերպված ստորագրահավաքի մասին: Պատգամավորը կարծում է, որ միջնորդությունն օգուտ կտա այն պարագայում, եթե կայացվի քաղաքական որոշում այն մարդկանց կողմից, ովքեր նրան բանտարկել են:
«Այս պահի դրությամբ՝ ակնհայտ էր, որ անհրաժեշտություն չկար նրան կալանքի տակ վերցնելու: Կա քաղաքական պատվեր, եթե իրենք չցանկանան փոխելու իրավիճակը, ապա կգնան բոլոր տեսակի ապօրինությունների՝ ընդհուպ մինչև մարդու կյանքին սպառնացող վտանգի»: