Ամերիկյան CNN հեռուստաալիքով ցուցադրվել է «Աշխարհի ամենահզոր մարդը» վավերագրական ֆիլմը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։
Ֆիլմի հեղինակ՝ լրագրող, քաղաքական վերլուծաբան և Newsweek-ի խմբագիր Ֆարիդ Զաքարիան մեկ ժամում նկարագրել է Պուտինի քաղաքական կարիերան, պատմել, թե ինչու է ՌԴ նախագահին անվանում աշխարհի ամենահզոր մարդը, ու նախազգուշացրել է Դոնալդ Թրամփին, որ նա չի հասկանում Պուտինին։