«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել թիմի ֆուտբոլիստ Պոլ Պոգբային:
Ֆուտբոլիստին մեղադրում են նրանում, որ իր համար տրամադրված գումարին համարժեք խաղ չի ցուցադրում:
«Նախանձը գալիս է որոշակի պայմաններում, աշխարհը հետզհետե կորցնում է արժեքները: Եթե ամեն ինչ նման կերպ ընթանա՝ անհանգստանում եմ ապագա սերունդի համար: Պոգբան մեղավոր չէ, որ ինքը միլիոնատեր է, իսկ ինչ որ մեկը հաշվում է յուրաքանչյուր լուման: Նա և իր ընտանիքը արժանի են հարգանքի: Նա բարձունքի է հասել շնորհիվ իր աշխատանքի: Ոչ ոք նրան հենց այնպես ոչինչ չի տվել: Ես գոհ եմ Պոգբայից, թիմը նույնպես գոհ է», -Մոուրինյուի խոսքը մեջբերում է Daily Mail-ը: