Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին և հրավիրել 1973 թ. ծնված Անահիտ Վ.-ին:

 

Պարզվել է, որ թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում Սերգեյ Մ.-ն Անահիտ Վ.-ի բաճկոնի գրպանից գողացել է 13.000 դրամ և 5 դոլար:
Գողոնն առգրավված է:

 

Կատարվում է հետաքննություն: