Ընտրությունների քարոզարշավի ավարտին մնացել է մեկ օր: Դաշինքները, կուսակցությունները ավարտական՝ ամփոփիչ միջոցառումներ, հանրահավաքներ ու երթեր են անցկացնում և վերջին անգամ քաղաքացիներին իրազեկում իրենց ծրագրերի մասին: Այսօր հերթը «Ելք» դաշինքինն է:

Ինչպես հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, դաշինքի անդամները իրենց ամփոփիչ միջոցառումը անցկացնում են երթի տեսքով: Նրանք քայլերթ են իրականացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:

Երթուղին հետևալն է՝ Տերյան, Կորյուն, Աբովյան, Թումանյան, Մաշտոց, Խորենացի, Զաքյան փողոցներ և երթի ավարտ՝ Հյուսիսային պողոտա: