Հայաստանի Հանրապետությունում այսօր Խորհրդարանական ընտրություններ են: ՀՀ քաղաքացիներն ընտրում են մեր անկախ պետության 6-րդ գումարման խորհրդարանը:

 

Այս ընտրությունները առաջին անգամ ունեն հատուկ նշանակություն: Այսօր տեղի ունենալիք ընտրություններով ոչ միայն կազմվելու է խորհրդարան, այլ 2018 թվականից հետո նաև կառավարություն և երկրի բացարձակ իշխանություն:

 

ՀՀ ԱԺ -ում լինելու և իշխանություն կազմելու համար պայքարում են 9 քաղաքական ուժ: Իշխող ՀՀԿ-ն, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը, «ՕՐՕ» կուսակցությունների դաշինքը, «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքը, ՀՅԴ-ն. ՀՎԿ-ն, ՀԱԿ-ՀԺԿ կուսակցությունների դաշինքը, ՀԿԿ-ն, Ազատ Դեմոկրատները:

 

Mediamall.am լրատվական կայքը այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով և ներկայացնելու է տեղի ունեցող իրադարձությունները: