Թուրքիայի Նևշեհիր նահանգում օդապարիկի ընկնելու հետևանքով մահացել է 1 զբոսաշրջիկ, տուժել է 20-ը. այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Օդապարիկի ընկնելու պատճառը եղել է ուժեղ քամին, որի հետևանքով օդապարիկը բախվել է բարձր լարման հաղորդալարերին։
Տուժածները շտապ տեղափոխվել են հիվանդանոց:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս էլ Նևշեհիրում 49 մարդ էր տուժել օդապարիկների անհաջող վայրէջքի պատճառով: Տեխնիկական խնդիրների պատճառով մի քանի օդապարիկ ստիպված էր եղել արտակարգ վայրէջք կատարել մոտակա տեղանքում, վնասվածքներից խուսափել չէր հաջողվել: