Իսրայելում ապրիլի 17-ին հացադուլ են հայտարարել հազարից ավելի պաղեստինցի դատապարտյալներ, տեղեկացնում է BBC-ն:

 

Բողոքի ակցիան սկսվել է պաղեստինյան շարժման առաջնորդներից մեկի՝ Մարվան Բարգուտիի կոչից հետո, որն Իսրայելում դատապարտված է ցմահ ազատազրկման:

 

Ինչպես նշել է Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչ Իսսա Կարակեն, հացադուլ են հայտարարել շուրջ 1300 պաղեստինցի դատապարտյալներ, նրանց թիվը կարող է աճել:

 

«Պաղեստինցի կալանավորների ակումբ» ոչ կառավարական կազմակերպությունում ակցիայի մասնակիցների թիվը գնահատում են 1500:

 

Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցչի տվյալներով՝ իսրայելական բանտերում պահվում են շուրջ 7 հազար պաղեստինցիներ:
Մարգան Բարգուտին 2004 թվականին Իսրայելի դատարանի կողմից ցմահ ազատազրկման է դատապարտվել հինգ մարդու սպանության համար, ինչպես նաեւ 40 տարվա բանտային կալանքի՝ մահափորձի համար: