Ապրիլի 23-ին, ժամը 11:13-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:59-ին, մարվել' 13:02-ին:

Այրվել է կուտակված մոտ 100 հակ անասնակեր: