Չեխիայի հանրապետությունում գտնվող մեր հայրենակիցները ևս իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 102 տարի առաջ թուրքերի կողմից կոտորված հայերի հիշատակին:
ԼՈւՐԵՐ.com-ին մասնակիցներից պատմեցին, որ հայկական դրոշը ծածանելով, «Զարթնիր լաո»-ն հնչեցնելով՝ քայլերթ իրականացրին դեպի Ֆրանց Վերֆելի տան մոտ, որտեղ էլ ծաղիկներ խոնարհեցին` ի հիշատակ զոհերի:
Ծաղիկներ խոնարհեցին նաև խաչքարի մոտ, այնուհետև, 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատակների հոգու խաղաղության համար եկեղեցական արարողություն տեղի ունեցավ «Սուրբ Հոգի» եկեղեցում:
Լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com-ի
Սոնա Հարությունյան