ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսի ժամանակ ելույթ է ունեցել և հայտարարել, որ չի եղել և չի լինի այն ուժը, որը կարող է ստրկացնել ռուս ժողովրդին:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվականը, ՌԴ նախագահն իր ելույթում նշել է. «Չի եղել և չի լինի այն ուժը, ով կարող է ստրկացնել մեր ժողովրդին, քանզի մեր ժողովուրդը կանգնել է մինչև մահ՝ պաշտպանելով հայրենի հողը, և կատարել է անհնարինը:
Ըստ ՌԴ նախագահի՝ ռուս ազգը երբեք չի մոռանա, որ Եվրոպայի ազատությանը և մոլորակի վրա երկար սպասված խաղաղությանը կռվով հասել են հենց մեր հայրերը, պապերը և մեծ պապերը. «Ռուսաստանը միշտ կլինի խաղաղության կողքին նրանց հետ, ով ընտրում է իրավահավասար գործընկերության ճանապարհը»,- ասել է Վլադիմիր Պուտինը: