Ռուսաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմը ապագայում կարող է պարզեցվել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
«Վերջին շրջանում մենք միջոցներ ենք ձեռնարկում վիզային ռեժիմի մեղմման ուղղությամբ», - ասել է Կարասինը, Պրահայում Վրաստանի վարչապետի' ՌԴ հարաբերությունների հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ կայացած բանակցությունների արդյունքում:
Միևնույն ժամանակ ռուսական բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ պետությունների համար (նման իրավիճակ է երկու երկրների միջև 2008թ. հակամարտությունից հետո), որոնց միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, խիստ վիզային ռեժիմի կիրառումը բնական երևույթ է: