Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ռեժիսոր Արեն Բայադյանին կոտրվածքներով գտել են Հրազդանի կիրճում եւ տեղափոխել հիվանդանոց։ Լուրը հաստատել են նաեւ Ոստիկանության Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Life.panorama.am-ը գրում է․
Life.panorama.am-ը, Արեն Բայադյանի հեռախոսահամարին զանգահարելով, կապ հաստատեց նրա կնոջ հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հուզված նշեց.
«Դժբախտ պատահար է եղել, Արենը վայր է ընկել: Ես ամեն ինչ հայտնել եմ ոստիկանությանը, մնացած տեղեկությունները հենց նրանք կտարածեն»:
Հարցին, թե դեպքի շարժառիթները որո՞նք են եւ արդյոք դա դիտավորյալ քայլ չէ, ռեժիսորի կինը պատասխանեց.
«Կարծում եմ՝ սա դժբախտ պատահար է: Ինքս ոչ մի բանից տեղյակ չեմ, քննությունը կպարզի: Ես Արենին տեսել եմ արդեն հիվանդանոցում ու ոչինչից տեղյակ չեմ: Կրկնվեմ, որ ավելի հավանական է, որ սա դժբախտ պատահար է»: