Լոնդոնի կամուրջներին անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել հունիսի լույս 4-ի գիշերը կատարված ահաբեկչական գործողությունից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին այս մասին հայտնել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ COBRA կառավարական արտակարգ կոմիտեի նիստի ավարտից հետո:
«Ոստիկանությունը ձեռնարկել Է անվտանգության լրացուցիչ միջոցներ՝ հասարակությանը պաշտպանելու եւ նրան վստահություն ներշնչելու համար: Դրանք ներառում են նաեւ անվտանգության լրացուցիչ միջոցներ Լոնդոնի բազմաթիվ կամուրջներին»,- տեղեկացրել Է կառավարության ղեկավարը: Հունիսի լույս 4-ի գիշերը երեք ահաբեկիչներ ավտոմոբիլով հետիոտներին վրաերթի են ենթարկել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Լոնդոնյան կամրջի շրջանում, այնուհետեւ նրանք հասել են մինչեւ Բորո մարկետ շուկա, որտեղ դուրս են եկել ավտոմեքենայից եւ սկսել դանակներով հարձակվել անցորդների վրա:
Վերջին տվյալներով՝ ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է յոթ մարդ, 48-ը հոսպիտալացվել են, նրանցից 21-ի վիճակն օրհասական Է: Հաձակվողները ոչնչացվել են ոստիկանության կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: