ԱՄՆ-ի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը արտագնա խաղում 1:4 հաշվով պարտվել է «Սակրամենտո Ռեփաբլիք»-ից: Հյուրերի միակ գոլը խփել է Վելազկոն:

Արդյունքում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը դուրս մնաց գավաթի խաղարկության հետագա պայքարից:

Յուրա Մովսիսյանը հայտավորված չէր հանդիպմանը: