Այսօր Կառավարության նիստի ընթացքում Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցվող հարցից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանից երկու օր ժամանակ խնդրեց՝ զեկուցվող հարցում որոշակի շտկումներ անելու համար:

 


Կարեն Կարապետյանը նախարարի խնդրանքին ի պատասխան՝ ասաց.
«Ո՛չ, պարոն Մինասյան, նորից եմ ասում՝ ո՛չ, պետք է մի օր վերջ տանք այդ բանին, նախանիստը անում ենք, ժամանակները տալիս ենք, բայց մեկ է՝ գալիս եք հասնում նիստին ու օր խնդրում: Մի օր մենք պե՞տք է այդ բանը անենք, ո՛չ»:

 


Վարչապետի այս կտրուկ պատասխանից հետո Արծվիկ Մինասյանը փորձեց երկրորդ անգամ իր խնդիրը բարձրաձայնել՝ երկու օր խնդրելու համար:
«Պարո՛ն Մինասյան, մեկ օր և վե՛րջ»,-ասաց վարչապետը՝ նորից կրկնելով, որ նախարարները վերջ տան զեկուցվող հարցերի վերաբերյալ շտկումներ կատարելու իրենց սովորությանը: