Անկարայի գիշերային ակումբներից մեկում անհայտ անձինք կրակ են բացել ներկաների վրա: Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:

Հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ: Հարձակվողներն այնուհետև լքել են գիշերային ակումբը, նստել մեքենաներն ու հեռացել դեպքի վայրից:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել նրանց ինքնությունը բացահայտելու և բերման ենթարկելու ուղղությամբ: